MocaccinoOS-ը հետաքրքիրն ա երեւում, բայց գրված ա, որ տակից դօկեռ ա աշխատացնում՝ չգիտեմ՝ արդյո՞ք չափից շատ memory չի ուտի տենց
Կուտի բա ինչ կանի :D
Սրա xfce տարբերակը քշել եմ մի քիչ․ նոր միացրած ժամանակ 1.2GiB ram էր ուտում, luet upgrade կանչեցի դառավ 2, դե package install անելուց էլ չեմ խոսում, նախ բացի install անելուց ինչ կար չկար որոշեց update անի ու memory usage-ը հասավ մինչև 8GiB։ Ու ընդհանուր ներկա պահին շատ դանդաղ ա անում ամեն ինչ, բայց դե հլը նոր են սպասենք տենանք ինչ լուծումներ կտան խնդիրներին:
Հ․Գ․ հետաքրքիր բաներ էլի էին հանդիպել հիմա չեմ հիշում, ինչ անցել եմ void-ի distrohopper վիճակը անցել ա մոտս ))
չգիտեմ ինչքանով կստացվի պլանավորածով շարժվել, բայց։
վերջում էլ կգնամ ախպորս ծնունդը նշելու, եթե էս կետերի պատճառով չմոռանամ ))
կարող ես flutter դիտարկել rss reader-ի համար՝ կրոս-պլատֆորմ կլինի ու դեսկտոպում շատ լավ աշխատում ա
սկզբում մտածում էի քանի որ միշտ .net եմ արել հենց դրանով էլ փորձեմ Gir.Core օգտագործելով, հետո հասկացա որ լավ առիթ ա նոր բանի մեջ հմտանալու, բայց երկմտում էի rust թե flutter
flutter կընտրեմ ուրեմն :D
Իրականում, մեկը մյուսին չեն հակասում :) Ցանկության դեպքում՝ կարող ես բիզնես լոգիկան եւ, օրինակ, I/O-ն գրել Rust-ով, իսկ հենց UI-ը Flutter-ով։ Ոնց-որ թե բավականին ստացված կոմբոյա։ AppFlowy-ն, օրինակ, հենց տենց ա գրվել։ Բայց պետք ա ասեմ, որ հիմնականում կարիք չի լինում Rust ավելացնելու, բայց կարաս ու մարդիկ անում են ։) Իսկ ինչ վերաբերում ա Flutter-ին, հարցերի դեպքում կարող եմ օգնել, եւ մեզ համայնքային չաթ ունենք Telegram-ում՝ @flutterarmenia
Հա մի քիչ առաջ RustDesk-ն էի նայում ինքն էլ ա Rust+Flutter :D
Telegram-ի չաթում շուտվանից կամ ու իհարկե հարցեր կլինեն, կդիմեմ, մերսի :)
ճիշտ ա flutter մի անգամ էի թեթև փորձել. 5 տարի առաջվա internship-ի ժամանակ արածս պրոյեկտի (newsletry) համար mobile app էի ուզում սարքել, կիսատ թողեցի, բայց հետաքրքիր էր համայնքը ոնց ա զարգանում էդ ուղղությամբ ))