1. 2

Կարող էք պատմել թէ ինչ էք անելու այս շիրակի (շաբաթ, կիրակի) օրերին՝ նոյն ինքը՝ վիքենդին։ Նաեւ կարող էք հարցեր տալ մնացածին եւ տրամադրել feedback։

Յիշենք, որ լրիւ ընդունելի է ոչինչ չանելը (։

  1. 2

    ես պատրաստվում եմ՝

    1. git-blame.nvim-ում մի հատ ֆիչըր ավարտել՝ երեւի լայվսթրիմ անելով
    2. մի քիչ հայերեն ստեղնաշարի աշխատել՝ կփորձեմ spellcheck-ը ավելացնել եւ գուցե՞ մի քիչ խաղալ ui-ի հետ, փորձել լավացնել
    3. եթե ցանցառներ անենք, ստեղնաշարի մասին պատմել մի քիչ՝ թե խի գոյություն ունի, ինչ խնդիրներ են եղել սարքելուց, ուր ենք հասել roadmap-ում, պատկերացրածս end game-ը, մարդկանց ֆիդբեքը
    4. mythic quest-ը շարունակել նայել
    5. գուցե փորձել droid 4-ի վրա ֆլաթրով գրած ինչ-որ բան բիլդ անել
    6. գուցե ինչ-որ մարդու հետ հանդիպել (գուցե նույնիսկ մարդու, ում դեռ չեմ տեսել սակ*) (դեռ չգիտեմ ում; գրե՛ք եթե հավես ունեք)
    7. գուցե աշխատել մի քիչ մեր ստարտափի վրա
    8. ժպտալ (բոլորին խորհուրդ եմ տալիս)
    1. 1

      չգիտեմ ինչքանով կստացվի պլանավորածով շարժվել, բայց։

      • մի հատ ամբողջական կուրս անցնել bash scripting-ի (գործի մեջ թեթև սկրիպտներ գրել եմ, հիմա պետքա խորանալ), սենց հին բայց ոնց որ լավ բան եմ գտել՝ Advanced Bash-Scripting Guide, եթե էլի լավ բաներ առաջարկվեն ուրախ կլինեմ:
      • աշխատանքի բերումով .NET եմ օգտագործում ու Citrix Workspace ու նախկինում իրանց հետ պրոբլեմ չեմ ունեցել լինուքսում (Pop!_OS, Fedora, Arch): Հիմա Void-ում .NET պրոյեկտները run անելուց խնդիրներ կան իսկ Citrix-ը դանդաղ ա աշխատում: Կփորձեմ էս խնդիրները լուծել որովհետև չեմ ուզում փոխել Void-ը ներկա պահին (հաջորդը Gentoo֊ն ա :D) Ու էս Citrix-ի հետ կապված էլ մի հատ endpoint analyser plugin կա որը պետք ա ինչ որ preauth check անի նոր թողի login լինես workspace ու էս plugin-ը մենակ ուբունթուի համար կա որը չի աշխատում։ Script ունեի գրած որը bypass էր անում էդ check-ը բայց հիմա company-ն սաղ փոխել ա իրանց մոտից պետք ա նորից փորձեմ լուծում գտնել շրջանցելու համար:
      • փորձել Bedrock Linux-ը, թեկուզ էդքան էլ վստահ չեմ տարբեր դիստրոների կոմպոնենտները իրար խառնելը ինչքանով ա լավ միտք
      • եթե վերը նշվածը հաջող ստացվի մտածում եմ սկսել լինուքսի համար նորմալ RSS reader սարքել (NetNewsWire-ի մասին antranigv-ի խոսքերից ոգեշնչված :D)

      վերջում էլ կգնամ ախպորս ծնունդը նշելու, եթե էս կետերի պատճառով չմոռանամ ))

      1. 1

        կարող ես flutter դիտարկել rss reader-ի համար՝ կրոս-պլատֆորմ կլինի ու դեսկտոպում շատ լավ աշխատում ա

        1. 1

          սկզբում մտածում էի քանի որ միշտ .net եմ արել հենց դրանով էլ փորձեմ Gir.Core օգտագործելով, հետո հասկացա որ լավ առիթ ա նոր բանի մեջ հմտանալու, բայց երկմտում էի rust թե flutter
          flutter կընտրեմ ուրեմն :D

          1. 1

            rust թե flutter

            Իրականում, մեկը մյուսին չեն հակասում :) Ցանկության դեպքում՝ կարող ես բիզնես լոգիկան եւ, օրինակ, I/O-ն գրել Rust-ով, իսկ հենց UI-ը Flutter-ով։ Ոնց-որ թե բավականին ստացված կոմբոյա։ AppFlowy-ն, օրինակ, հենց տենց ա գրվել։ Բայց պետք ա ասեմ, որ հիմնականում կարիք չի լինում Rust ավելացնելու, բայց կարաս ու մարդիկ անում են ։) Իսկ ինչ վերաբերում ա Flutter-ին, հարցերի դեպքում կարող եմ օգնել, եւ մեզ համայնքային չաթ ունենք Telegram-ում՝ @flutterarmenia

            1. 2

              Հա մի քիչ առաջ RustDesk-ն էի նայում ինքն էլ ա Rust+Flutter :D
              Telegram-ի չաթում շուտվանից կամ ու իհարկե հարցեր կլինեն, կդիմեմ, մերսի :)
              ճիշտ ա flutter մի անգամ էի թեթև փորձել. 5 տարի առաջվա internship-ի ժամանակ արածս պրոյեկտի (newsletry) համար mobile app էի ուզում սարքել, կիսատ թողեցի, բայց հետաքրքիր էր համայնքը ոնց ա զարգանում էդ ուղղությամբ ))