մենք բոլորս գիտենք թե ինչպես է զարգանում windows (nt) օպերացիոն համակարգերի ընտանիքը․ ձնագնդիի պես։ ու այդ “զարգացման” ընթացքում մնում են լիքը զրթուզիբիլներ նախորդ տարբերակներից, որոնց առհասարակ մնալը արդարացվում ա “հետ–համատեղելիության” պատճառով։ սակայն վիստայից սկսած այդ հետ համաստեղելիությունը որպես ինքնին նորմալ չի աշխատում։
մնացորդի վառ օրինակ է “dialer.exe”-ն։ այն նախատեսված է մոդեմով զանգահարելու համար։ չնայած որ այն մինչև XP-ն մասսամբ զարգանում էր և անգամ ավելի բազմաֆունկցիոնալ էր դառնում, XP x64 edition-ից սկսած այն հետ են քցել մինչև nt 4.0-ի տարբերակը, աղքատացնելով այն։ չնայած դրան, եթե դուք դեռ ունեք մոդեմ կամ ֆաքս կարող եք փորձել այդ ծրագիրը։
դրա վրայով անգամ վիդեո կա. https://www.youtube.com/watch?v=5CTUYWKm1L0
հիմիկվա համար այս ծրագիրը մինիմում 20 տարի արդիական չէ որովհետև շատ քչերն են հիմա օգտագործում այդ հինավուրց մեթոդները զանգահարելու համար։ դրա փոխարեն ընկերությունները օգտվում են VoIP ծառայություններից, կամ հատուկ պայմանագրեր են կնքում օպերատորների հետ։ իսկ դիալերով կապ պահպանելը հիմա շատ հնաոճ ա երևում, ու մենակ մեմերի առիթ տալիս ։Ճ